Bankomat

ՊԵԿ-ը բացահայտել է 78 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորություն

Լուրեր | 2026/07/31 20:01

ՊԵԿ-ը բացահայտել է 78 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորություն

Հյուրանոցային համալիրում իրականացված ստուգումների արդյունքում

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) բացահայտել է, որ Ծաղկաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիրում թաքցվել են շուրջ 78,4 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորություններ:

Հարկային մարմիններին ներկայացված տվյալները խեղաթյուրված են եղել, ինչի արդյունքում ընկերությունը չի վճարել հարկեր 2023-2026 թվականների ընթացքում:

ՊԵԿ-ը պարզել է, որ ընկերությունը ներկայացրել է աշխատողների վարձատրության և իրացման շրջանառության վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցվել է քրեական վարույթ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ