Bankomat

ՊԵԿ-ը բացահայտել է 78 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորություն

Լուրեր | 2026/07/31 13:02

ՊԵԿ-ը բացահայտել է 78 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորություն

ՊԵԿ-ը հայտնաբերել է Ծաղկաձորում գործող հյուրանոցային համալիրի հարկային խախտումները

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տեղեկություններ է ստացել, որ Ծաղկաձորում գործող հյուրանոցային ծառայություններ մատուցող ընկերությունը թաքցնում է հարկային պարտավորությունները:

Հարկեր չվճարելու նպատակով ընկերությունը ներկայացնում էր խեղաթյուրված տվյալներ աշխատողների վարձատրության և իրացման շրջանառության վերաբերյալ: 2023-2026 թվականների ընթացքում ընկերությունը չի հաշվարկել և չի վճարել շուրջ 78,4 մլն ՀՀ դրամի հարկեր:

Օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերության ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկներում աշխատողների վարձատրության իրական չափը ավելի քան 340,4 մլն ՀՀ դրամ է, մինչդեռ ներկայացված տվյալները կազմում էին մոտ 190,2 մլն դրամ:

ՊԵԿ-ը բոլոր հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ հարկային խախտումներից:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ