Bankomat

ՊԵԿ-ը արձանագրել է 224 խախտում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների

Լուրեր | 2026/07/17 01:03

ՊԵԿ-ը արձանագրել է 224 խախտում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների

Տուգանքի ընդհանուր չափը կազմել է 88.2 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք է արձանագրվել, իսկ տուգանքի չափը կազմել է 88.2 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հանրային սննդի, մրգի և բանջարեղենի առևտրի, մթերային խանութների, հացի արտադրության, վառելիքի առևտրի, կահույքի, մսամթերքի, հագուստի և այլ ոլորտներում:

Նախորդ ամսվա ընթացքում արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 39 դեպք, որի արդյունքում տուգանքի չափը կազմել է 44.5 մլն դրամ:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ