Bankomat

Պաշտոնանկություններ․ վարչապետը որոշումներ է ստորագրել

Լուրեր | 2026/08/01 14:01

Պաշտոնանկություններ․ վարչապետը որոշումներ է ստորագրել

Վարչապետը ազատել է մի շարք պաշտոնյաների

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գեղամ Թովմասյանը կազատվի վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գեղամ Արամայիսի Թովմասյանին 2026 թվականի օգոստոսի 7-ից ազատել վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-6-Ղ1-1) պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Վարչապետի այլ որոշումներով զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև՝ Արայիկ Հարությունյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Լևոն Լևոնյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Վլադիմիր Խաչատրյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Տարոն Չախոյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Նազելի Բաղդասարյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Արամ Խաչատրյանը 2026 թվականի հուլիսի 31-ից ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

Դավիթ Գևորգյանը 2026 թվականի հուլիսի 30-ից ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ