Bankomat

Փաշինյան-Մերց հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է կայուն խաղաղության կարևորությունը

Լուրեր | 2026/07/23 06:02

Փաշինյան-Մերց հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է կայուն խաղաղության կարևորությունը

ՀՀ վարչապետը քննարկել է Գերմանիայի կանցլերի հետ երկկողմ համագործակցությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։

Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ