Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն անօդաչու թռչող սարք և նախատեսում է կրկնապատկել այդ թիվը։ Այս մասին Կիևում Ուկրաինայի պետականության օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ երբ առաջին անգամ հայտարարել է տարեկան 1 միլիոն անօդաչու թռչող սարք արտադրելու ծրագրի մասին, այդ հայտարարության նկատմամբ զգալի կասկածամտություն է եղել։ «Մենք կարող ենք հաստատել, որ այժմ տարեկան արտադրում ենք 10 միլիոն անօդաչու թռչող սարք։ 10, և կլինի 20», – ասել է Զելենսկին։
Պետության ղեկավարը վստահեցրել է, որ Ուկրաինան դա կանի իր գործընկերների հետ համատեղ։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Զելենսկին հայտնել են, որ Եվրամիությունը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը համատեղ խթանելու շուրջ։ Այս նորամուծությունը թույլ կտա ԱԹՍ-ները արտադրել և պահել ԵՄ-ի տարածքում, ինչը կպաշտպանի դրանք ռուսական հարվածներից։
Եվրոպայում առկա են հսկայական տեխնոլոգիական և արդյունաբերական հզորություններ, սակայն կա փորձի պակաս, նշել է ֆոն դեր Լայենը։
Աղբյուր՝ www.1in.am
