Bankomat

Ուկրաինան ԵՄ միջոցներով կկարողանա գնել չինական ԱԹՍ-ների մասեր

Լուրեր | 2026/07/16 01:02

Ուկրաինան ԵՄ միջոցներով կկարողանա գնել չինական ԱԹՍ-ների մասեր

Ուկրաինային թույլատրվել է օգտագործել ԵՄ պաշտպանական վարկի միջոցները

Ուկրաինային թույլատրվել է Եվրամիության պաշտպանական վարկի շրջանակում ստացված միջոցներով ձեռք բերել չինական արտադրության անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ, գրել է Financial Times-ը՝ հղում անելով երկու աղբյուրի:

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Կիևին թույլատրվել է այդ նպատակով օգտագործել առաջին՝ 6 միլիարդ եվրոյի չափով տրանշի միջոցների մի մասը:

Financial Times-ը նշել է, որ այս որոշումն ընդգծում է Եվրամիության պաշտպանական արտադրության ոլորտում առկա բացերը, ինչպես նաև Չինաստանի դերը հակամարտության երկու կողմերին մատակարարումների հարցում:

Վարկի պայմանների համաձայն՝ ԵՄ միջոցներով ձեռք բերվող պաշտպանական արտադրանքը հիմնականում պետք է մատակարարվի միասնական եվրոպական շուկայից, Ուկրաինայից կամ ԵՄ-ի կողմից հաստատված գործընկեր երկրներից:

Մյուս դաշնակիցները նույնպես կարող են մասնակցել, եթե Եվրամիության հետ ստորագրեն անվտանգության ոլորտում գործընկերության համաձայնագիր:

Միաժամանակ նախատեսված է բացառություն, եթե անհրաժեշտ արտադրանքը հնարավոր չէ նշված երկրներից ձեռք բերել արագ կամ բավարար ծավալներով:

Ուկրաինան մայիսի վերջին ստորագրել և վավերացրել է Ukraine Support Loan վարկային ծրագրի համաձայնագիրը: Այն Եվրամիության մինչև 90 միլիարդ եվրո ծավալով վարկային գործիքն է, որը նախատեսված է 2026-2027 թվականների համար: Նախատեսվում է, որ այդ գումարից 60 միլիարդ եվրոն կուղղվի Ուկրաինայի պաշտպանական կարիքներին:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ