Bankomat

Ուկոմը աջակցում է 10 կՎտ արևային կայանի տեղադրմանը Շենավանում, Լոռի

Լուրեր | 2026/07/16 13:07

Ուկոմը աջակցում է 10 կՎտ արևային կայանի տեղադրմանը Շենավանում, Լոռի

Ուկոմը աջակցում է նոր արևային կայանի ստեղծմանը, որը կծառայի համայնքի մանկապարտեզին և սպորտային դպրոցին

Ուկոմի աջակցությամբ, SunChild բնապահպանական ՀԿ-ն տեղադրել է 10 կՎտ հզորությամբ նոր արևային կայան Շենավանի բնակավայրում, որը նախատեսված է համայնքի մանկապարտեզի և սպորտային դպրոցի էներգետիկ պահանջները բավարարելու համար:

Արևային կայանի գործարկումը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել համայնքի բյուջեի էներգետիկ ծախսերը: Արտադրված էներգիան, ինչպես նաև դրա արդյունքում խնայված միջոցները, ուղղվելու են կրթական և սպորտային հաստատությունների ջեռուցման կարիքների հոգալուն, ստեղծելով ավելի ջերմ և հարմարավետ պայմաններ երեխաների և երիտասարդների համար:

«Ուկոմի համար կանաչ օրակարգը պարզապես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանձին ոլորտ չէ, այլ մեր երկարաժամկետ ռազմավարության կարևոր մասը: Շենավանում իրականացված նախագիծը դրա հստակ օրինակն է: Կանաչ տեխնոլոգիաների միջոցով մենք օգնում ենք համայնքին նվազեցնել ծախսերը, բարձրացնել էներգետիկ անկախությունը և ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ երեխաների համար: Մենք վստահ ենք, որ բիզնեսի իրական ազդեցությունը չափվում է ոչ միայն մատուցվող ծառայություններով, այլ նաև մարդկանց, համայնքների և շրջակա միջավայրի համար ստեղծվող երկարաժամկետ արժեքով», - ասաց Ուկոմի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արևային կայանի տեղադրումը ևս մեկ քայլ է Լոռու մարզում վերականգնվող էներգիայի զարգացման և կլիմայական մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: Այն տարիներ շարունակ ծառայելու է տեղական կրթական հաստատություններին որպես կայուն և անվտանգ էներգիայի աղբյուր:

Ուկոմը և SunChild բնապահպանական ՀԿ-ն տարիների փորձ ունեն համատեղ ծրագրեր իրականացնելիս: Համագործակցության շրջանակներում կողմերը կյանքի են կոչել մի շարք նախագծեր՝ սկսած SunChild միջազգային բնապահպանական փառատոնի տարեկան աջակցությունից և երիտասարդների շրջանում էկո-գիտակցության խթանումից մինչև հեռավոր համայնքներում էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի համակարգերի տեղադրում:

Աղբյուր՝ en.b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ