Bankomat

Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ուկրաինական հարձակումից հետո

Լուրեր | 2026/07/30 11:01

Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ուկրաինական հարձակումից հետո

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո տեղի ունեցած դեպք

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստում հրդեհ է բռնկվել։

«Կատարվել է կանխարգելիչ տարհանում։ Նախնական տեղեկություններով զոհեր չկան։ Լոգիստիկ շղթաները վերակազմակերպվել են, և առաքումներն ու պատվերները ընդունվում են այլ օբյեկտներում», - «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Ուդմուրտիայի ղեկավարի պաշտոնակատար Օլգա Աբրամովայի խոսքով՝ դեպքի վայրում են շտապօգնության մեքենաները և բոլոր արտակարգ ծառայությունները։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ