Bankomat

OPEC-ը հրապարակել է նավթի շուկայի հուլիսյան զեկույցը

Լուրեր | 2026/07/13 18:24

OPEC-ը հրապարակել է նավթի շուկայի հուլիսյան զեկույցը

OPEC+-ի երկրները հունիսին ավելացրել են արդյունահանումը, սակայն չեն կատարել պարտավորությունները

OPEC-ի զեկույցի համաձայն՝ OPEC+-ի շրջանակում նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրին մասնակցող երկրները 2026 թվականի հունիսին օրական ավելացրել են արդյունահանումը 1,208 մլն բարելով, սակայն կամավոր կրճատումների և փոխհատուցման պարտավորությունները հաշվի առնելով՝ ծրագրից հետ են մնացել 7,111 մլն բարել/օրով:

ԱՄԷ-ի՝ OPEC-ից և OPEC+-ից դուրս գալուց, ինչպես նաև սահմանափակումներից ազատված Լիբիայի, Իրանի և Վենեսուելայի տվյալները չհաշված՝ դաշինքի արդյունահանումը կազմել է 27,633 մլն բարել/օր:

Խոշոր արտադրողներից Սաուդյան Արաբիան քվոտայից հետ է մնացել 3,444 մլն բարել/օրով, Իրաքը՝ 2,382 մլն, Քուվեյթը՝ 1,176 մլն, իսկ Ռուսաստանը՝ 834 հազար բարել/օրով:

Ռուսաստանը հունիսին արդյունահանել է 8,928 մլն բարել/օր, ինչը մայիսի համեմատ 61 հազար բարելով պակաս է և 834 հազար բարել/օրով ցածր է OPEC+-ի սահմանած քվոտայից:

Միաժամանակ Ռուսաստանը մայիսին պահպանել է Հնդկաստանի խոշորագույն նավթամատակարարի դիրքը՝ օրական արտահանելով 2,1 մլն բարել նավթ:

OPEC-ը նվազեցրել է 2026 թվականի նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը՝ ակնկալելով, որ պահանջարկը կավելանա 0,8 մլն բարել/օրով:

2027 թվականի համար կազմակերպությունը բարձրացրել է պահանջարկի աճի կանխատեսումը՝ ակնկալելով տարեկան մոտ 1,9 մլն բարել/օր աճ:

OPEC-ը պահպանել է նաև OPEC+-ից դուրս գտնվող երկրների կողմից հեղուկ ածխաջրածինների արդյունահանման աճի կանխատեսումը՝ ինչպես 2026, այնպես էլ 2027 թվականների համար՝ 0,6 մլն բարել/օր:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ