Bankomat

Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը

Լուրեր | 2026/07/31 02:02

Նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը

Հայաստանի Հանրապետության նոր կենսաչափական անձնագրեր և այլ փաստաթղթեր

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արպինե Սարոյանը հայտնել է, որ նոր կենսաչափական համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականի աշնանը: Նախարարի խոսքով, քաղաքացիները կկարողանան օգտվել նոր կենսաչափական անձնագրերից և այլ փաստաթղթերից, որոնք լիովին համապատասխանելու են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ՄԿԱԿ) ստանդարտներին:

Նախնական փուլում կբացվի 14 սպասարկման կենտրոն, իսկ հաջորդ տարվա մարտին դրանց թիվը կհասնի 23-ի: Այս կենտրոններում քաղաքացիները ոչ միայն կստանան նոր ձևաչափի կենսաչափական փաստաթղթեր, այլ նաև կկարողանան օգտվել ժամանակակից սպասարկման մշակույթից:

Նոր համակարգի գործարկումից հետո Հայաստանի Հանրապետությունում բոլոր անձնագրերը կլինեն կենսաչափական, իսկ հին ձևաչափի փաստաթղթերը այլևս չեն պատրաստվի:

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ