Bankomat

Nissan-ը երկու տարվա ընթացքում առաջին անգամ գրանցել է եռամսյակային շահույթ

Լուրեր | 2026/08/03 18:15

Nissan-ը երկու տարվա ընթացքում առաջին անգամ գրանցել է եռամսյակային շահույթ

Nissan Motor-ը 2025-2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում գրանցել է զուտ շահույթ

Ճապոնական ավտոարտադրող Nissan Motor-ը 2025-2026 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում առաջին անգամ վերջին երկու տարվա ընթացքում գրանցել է զուտ շահույթ՝ միաժամանակ ավելացնելով հասույթը:

Ապրիլ-հունիս ամիսներին ընկերության զուտ շահույթը կազմել է 3.76 մլրդ իեն (մոտ 24 մլն դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 115.76 մլրդ իենի վնասի դիմաց: Գործառնական շահույթը կազմել է 77.89 մլրդ իեն, մինչդեռ մեկ տարի առաջ գրանցվել էր 79.12 մլրդ իենի գործառնական վնաս: Եռամսյակային հասույթը աճել է 9.5%-ով՝ հասնելով 2.96 տրլն իենի:

Միաժամանակ, Nissan-ի ավտոմեքենաների վաճառքը փոքր-ինչ նվազել է՝ 707 հազարից հասնելով 701 հազարի: Ընկերությունը նաև հայտնել է, որ Re:Nissan բիզնեսի վերականգնման ծրագրի շրջանակում լրացուցիչ 60 մլրդ իեն է խնայել՝ աշխատատեղերի և արտադրական հզորությունների կրճատման շնորհիվ:

Nissan-ը պահպանել է ընթացիկ ֆինանսական տարվա կանխատեսումները՝ ակնկալելով 13 տրլն իենի հասույթ, 200 մլրդ իենի գործառնական շահույթ և 20 մլրդ իենի զուտ շահույթ: Միևնույն ժամանակ, ընկերությունը նվազեցրել է ավտոմեքենաների վաճառքի կանխատեսումը՝ 3.3 մլն-ից մինչև 3.15 մլն միավոր՝ դա պայմանավորելով Չինաստանի շուկայում մրցակցության սրմամբ:

Հաշվետվության հրապարակումից հետո Nissan-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 3.3%-ով:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ