ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ, որոնց համաձայն, տրանսպորտային միջոցների համարանիշները կունենան երկու կամ երեք նիշ, որոնցից մեկը կամ երկուսը միշտ զրոներ կլինեն: Ֆիզիկական անձանց համար նախատեսված համարանիշների գինը սկսվում է 250 հազար դրամից և կարող է հասնել մինչև 8 միլիոն դրամ:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը: Նա նշել է, որ նոր չափորոշիչները նախատեսում են, որ լատինական տառերը կարող են լինել նույնը, կրկնվող կամ տարբերվող:
«Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների նվազագույն շեմը սկսվում է 60 հազար դրամից և ավարտվում է 8 միլիոնով»,- ասել է նա:
Աղբյուր՝ armtimes.com
