ՀՀ արդարադատության նախարարությունը հրաժարվել է տրամադրել ինչպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը, այնպես էլ այդ նպատակով կատարված վճարումների վերաբերյալ տեղեկությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը, հղում կատարելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին, դիմել էր նախարար Սրբուհի Գալյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ հանձնաժողովի գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ:
Նախարարությունը, վկայակոչելով Սահմանադրությունը, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, Աշխատանքային օրենսգիրքը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, եզրակացնում է, որ աշխատողի վարձատրության վերաբերյալ տեղեկությունը համարվում է անձնական տվյալ:
Աղբյուր՝ www.aravot.am
