Bankomat

Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան

Լուրեր | 2026/07/27 01:02

Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան

Նարեկ Կարապետյանը խոսում է էներգետիկ անկախության մասին

Այս ամիսներին տեղի է ունեցել տեխնոլոգիական մեծ ձեռքբերում։ Մարտկոցները, որոնք կուտակում են արևային էներգիան և երեկոյան բաշխում բնակչությանը, սկսել են արտադրվել մի հումքից, որը շատ տարածված է մեր երկրում՝ աղից։ Նատրիումային (աղային) ակումուլյատորները շատ էժան են ու արդյունավետ և կարող են լուծել մեր երկրի էներգետիկ անկախության հարցը։ Հնդկական Reliance ընկերությունը 9 միլիարդ դոլար է ներդրել այս նախագծի մեջ և մինչև հաջորդ տարվա սկիզբ կկարողանա մեկնարկել այս հարցի լուծումը։

Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է։ Մեզ մնում էր միայն ունենալ մեծ ընկերություններ, որոնք ներդրումներ կանեին այս ոլորտը զարգացնելու համար։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ