Մխիթար Այրապետյանը նշել է, որ Firebird նախագիծը ստեղծելու է նոր հնարավորություններ գիտական-հետազոտական համայնքի, ստարտափների, բարձր տեխնոլոգիական ընկերությունների և պետական մասնակցության համար: Նախագիծը, որը իրականացվում է Firebird ընկերության կողմից, կարևոր նշանակություն ունի Հայաստանի տեխնոլոգիական զարգացման և միջազգային մրցունակության բարձրացման համար:
Այրապետյանը այցելել է Firebird AI-ի արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնը, որտեղ ծանոթացել է կենտրոնի տեխնոլոգիական ենթակառուցվածքին և բարձր արտադրողական համակարգերին:
Նախագծի առաջին փուլում ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն դոլար, իսկ երկրորդ փուլում ընդհանուր ներդրումները կհասնեն 5 միլիարդ դոլարի:
Աղբյուր՝ finport.am
