Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցները մի շաբաթ է, ինչ անորոշ վիճակում են։ Նրանք այսօր բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով բացել ընկերությունը և թույլ տալ աշխատել։
«Եթե չի բացվելու, գոնե ամեն մեկս գնանք մեր գլխի ճարը տեսնենք։ Անորոշ վիճակ է, ոչ ոք ոչ մի պատասխան չի տվել։ Ներկա պահին սպասում ենք, իսկ եթե ոչ, բարձրանալու ենք Աբովյանի Քննչական կոմիտե, որտեղից էլ եկել, կապարակնքել են։ Եթե այստեղից պատասխան չստանանք, գնալու ենք Սևան–Երևան մայրուղին փակենք»,- ասաց ընկերության աշխատակիցներից մեկը։
Աշխատակիցները նաև բարձրաձայնում են վարկերի և այլ պարտավորությունների մասին, որոնք իրենց վրա են ազդում։
Աղբյուր՝ www.aravot.am
