Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցչությունը Հայաստանում Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զբոսաշրջության զարգացման և տարածաշրջանային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի իրականացման ընթացքը, որի բյուջեն կազմում է 120 միլիոն եվրո:
Պապոյանն ու Ձարկոնեն ընդգծել են նախաձեռնության կարևորությունը զբոսաշրջության զարգացման և տարածաշրջանային ենթակառուցվածքների արդիականացման գործում, համաձայնվել են շարունակել սերտ համագործակցությունը նախատեսված միջոցառումների արդյունավետ և ժամանակին իրականացման ապահովման համար:
TRIP ծրագիրը նախատեսում է զբոսաշրջային կլաստերների զարգացում Գորիսում, Արենիում, Ջերմուկում, Եղեգիսում, Դվինում, Գյումրիում և Դիլիջանում: Նախագիծը նպատակ ունի խթանել գինու, առողջական, արկածային, մշակութային, կրթական և էկոլոգիական զբոսաշրջության զարգացումը, բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և տարածաշրջանների մրցունակությունը:
Հիշեցնենք, որ Տուրիզմի կոմիտեի տվյալների համաձայն, 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելել է 1.041 միլիոն զբոսաշրջիկ, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 14.8%-ով:
Աղբյուր՝ finport.am
