Bankomat

Միջազգային երկխոսությունը խթանում է լավագույն փորձի փոխանակումը

Լուրեր | 2026/07/24 23:02

Միջազգային երկխոսությունը խթանում է լավագույն փորձի փոխանակումը

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՊՀ երիտասարդության համաժողովին

2026 թվականի հուլիսի 24-ին Կապանում անցկացվել է «Երիտասարդության դերն ԱՊՀ երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում» թեմայով համաժողով, որտեղ ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդները քննարկել են երիտասարդական քաղաքականության ներկան և ապագան ձևավորող թեմաներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին և նշել, որ միջազգային երկխոսությունը խթանում է լավագույն փորձի փոխանակումը և նոր գաղափարների ձևավորումը:

Համաժողովի ընթացքում ձևավորվել են աշխատանքային խմբեր, որտեղ քննարկվել են «Առողջ ապրելակերպ», «Կամավորություն» և «Միջազգային համագործակցության հնարավորություններ» թեմաները:

Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ այս նախաձեռնությունները կնպաստեն նոր գործընկերությունների և համատեղ նախագծերի իրականացմանը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ