Bankomat

Միջազգային ծովային կազմակերպությունը Թրամփից պարզաբանումներ է սպասում Հորմուզի նեղուցի վերաբերյալ

Լուրեր | 2026/07/14 07:04

Միջազգային ծովային կազմակերպությունը Թրամփից պարզաբանումներ է սպասում Հորմուզի նեղուցի վերաբերյալ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կսկսի գանձումներ Հորմուզի նեղուցի պաշտպանության համար

Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO) տեղյակ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին՝ ԱՄՆ զինվորականների կողմից Հորմուզի նեղուցի պահպանությունն ապահովելու համար նավերից տուրքեր գանձելու ծրագրերի մասին, սակայն ՄԱԿ-ում նման գործելակերպն ընդունելի չեն համարում, հայտնում է Լոնդոնից աշխատող Iran International ալիքը՝ հղում անելով IMO-ի ներկայացուցչին:

«Մենք գիտենք սոցիալական ցանցերում նախագահի գրառման մասին և սպասում ենք ավելի շատ մանրամասների,- ասել է նա։- Մենք վճարումների հարցում միշտ եղել ենք հետևողական. IMO-ն վճռականորեն դեմ է միջազգային նավագնացության համար օգտագործվող նեղուցներով անցնելու դիմաց գումար վճարելուն»:

Ըստ կազմակերպության՝ Հորմուզի նման նեղուցով պարզապես անցնելու համար պարտադիր վճար սահմանելու իրավական հիմքեր չկան:

Թրամփը հուլիսի 13-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կրկին ձեռնամուխ է լինում իրանական նավահանգիստների շրջափակմանը և ներդնում է բեռներից 20%-ի չափով գանձում՝ որպես Հորմուզի նեղուցի պաշտպանության վճար։ «ԱՄՆ-ն այսուհետ հայտնի կլինի որպես «Հորմուզի նեղուցի պաշտպան»։ Գործընթացի արդարության համար կպահանջվի փոխհատուցում՝ բոլոր տեղափոխվող բեռների 20%-ի չափով, բոլոր այն ծախսերի դիմաց, որոնք անհրաժեշտ են աշխարհի այս անկայուն հատվածում անվտանգությունն ապահովելու համար»,- պարզաբանել է Թրամփը:

Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբում հայտարարել են, որ ԱՄՆ-ին թույլ չեն տա ինքնուրույն իրականացնել Հորմուզի նեղուցի կառավարումը:

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ