Bankomat

Microsoft-ի զուտ շահույթը ֆինանսական չորրորդ եռամսյակում աճել է 31%-ով

Լուրեր | 2026/08/03 18:09

Microsoft-ի զուտ շահույթը ֆինանսական չորրորդ եռամսյակում աճել է 31%-ով

Microsoft-ը գերազանցել է շուկայի սպասումները ամպային ծառայությունների աճի շնորհիվ

Microsoft-ը 2025-2026 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում զգալիորեն գերազանցել է շուկայի սպասումները՝ շնորհիվ ամպային ծառայությունների արագ աճի:

Օրերս ավարտված եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 35.77 մլրդ դոլար, ինչը 31%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը (EPS) աճել է մինչև 4.81 դոլար, իսկ հասույթը՝ 18%-ով՝ հասնելով 90 մլրդ դոլարի: Վերլուծաբանները կանխատեսում էին 87.62 մլրդ դոլարի հասույթ և 4.24 դոլար ճշգրտված EPS:

Ընկերության ամպային ծառայությունների ընդհանուր հասույթն աճել է 27%-ով՝ մինչև 59.3 մլրդ դոլար: Intelligent Cloud ստորաբաժանման հասույթն ավելացել է 32%-ով, իսկ Azure-ի և այլ ամպային ծառայությունների եկամուտը՝ 43%-ով:

Արտադրողականության և բիզնես գործընթացների ստորաբաժանման (ներառյալ Office-ը և LinkedIn-ը) հասույթն աճել է 14%-ով՝ մինչև 37.85 մլրդ դոլար, իսկ LinkedIn-ի եկամուտը՝ 12%-ով: Միևնույն ժամանակ անհատական համակարգչային լուծումների ստորաբաժանման (Windows, Xbox, Surface) հասույթը նվազել է 4%-ով՝ մինչև 12.9 մլրդ դոլար:

Ամբողջ ֆինանսական տարվա արդյունքներով Microsoft-ի զուտ շահույթը հասել է 133.7 մլրդ դոլարի, իսկ հասույթը՝ 331.84 մլրդ դոլարի՝ երկուսն էլ աճելով համապատասխանաբար 31% և 18%: Ընկերության ամպային բիզնեսի տարեկան հասույթն առաջին անգամ գերազանցել է 100 մլրդ դոլարը: Բացի այդ, վերջին եռամսյակում Microsoft-ը բաժնետերերին վերադարձրել է 10.2 մլրդ դոլար՝ բաժնետոմսերի հետգնման և շահաբաժինների վճարման միջոցով:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ