Bankomat

Մեծ Բրիտանիայում միլիոնատերերի թիվը հասել է ֆինանսական ճգնաժամից ի վեր նվազագույնին

Լուրեր | 2026/07/28 13:15

Մեծ Բրիտանիայում միլիոնատերերի թիվը հասել է ֆինանսական ճգնաժամից ի վեր նվազագույնին

Մեծ Բրիտանիայում միլիոնատերերի թիվը նվազել է 7%-ով

Մեծ Բրիտանիայում ֆունտ ստեռլինգով միլիոնատերերի թիվը նվազել է՝ հասնելով 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ռեկորդային ցածր մակարդակի։ Այս մասին վկայում են բրիտանական Ադամ Սմիթի ինստիտուտի հետազոտության արդյունքները:

Հետազոտության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում բնակվում է շուրջ 442 հազար ֆունտային միլիոնատեր, ինչը 7%-ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից:

Հետազոտողները իրավիճակը բացատրում են տոկոսադրույքների բարձրացմամբ, բրիտանական տնտեսության նկատմամբ վստահության պակասով, խնայողությունների ցածր մակարդակով, ինչպես նաև ունևոր անձանց՝ Մեծ Բրիտանիայում ապրելու կամ այնտեղ բնակության տեղափոխվելու աճող դժկամությամբ:

Ադամ Սմիթի ինստիտուտի ներկայացուցիչ Միտչել Փալմերը հայտարարել է, որ միլիոնատերերի թվի նվազումը պետք է դիտարկել որպես «նախազգուշացնող ազդանշան»: «Յուրաքանչյուր հեռացող միլիոնատեր նշանակում է ավելի քիչ կապիտալ բրիտանական բիզնեսների համար, ավելի քիչ միջազգային կապեր և տնտեսությունում ավելի թույլ ձեռնարկատիրական ոգի», — ասել է նա:

Վերլուծական կենտրոնը զգուշացրել է, որ հնարավոր ունեցվածքի հարկի սահմանումը կարող է էլ ավելի արագացնել ունևոր անձանց արտահոսքը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը նախկինում հայտարարել էր, որ երկրում «աշխատանքը չափազանց հարկված է, իսկ ունեցվածքը՝ անբավարար» և չէր բացառել նման հարկի ներդրումը:

Բարձր տոկոսադրույքներն ու թանկարժեք տների նկատմամբ նախատեսվող հարկը բացասաբար են ազդել նաև բարձրարժեք անշարժ գույքի շուկայի վրա։ 2022 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայում 1 մլն ֆունտից բարձր արժեք ունեցող տների թիվը նվազել է 9%-ով՝ հասնելով 673 հազարի:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ