Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նա հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը:
Մակրոնը նշել է, որ քննարկել են տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների շարունակական իրականացմանը, ինչպես նաև մայիսին կնքված երկկողմ ռազմավարական գործընկերության իրականացման ընթացքը:
«Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, որը պետք է շարունակի շոշափելի արդյունքներ ապահովել` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»,- ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի կողմից ընտրված ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին:
Աղբյուր՝ panorama.am
