Մահացել է ՕՊԵԿ-ի նախկին գլխավոր քարտուղար, Էկվադորի էներգետիկայի նախկին նախարար Ռենե Օրտիսը 84 տարեկան հասակում։ Այս մասին տեղեկացրել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Նրա թողած ժառանգությունը կշարունակի ոգեշնչել էներգետիկայի ոլորտի ապագա սերունդներին ամբողջ աշխարհում»,- նշված է ՕՊԵԿ-ի հայտարարությունում։
Օրտիսը 1979-1981 թվականներին զբաղեցրել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ 1976-1978 թվականներին ներկայացրել է Էկվադորը կազմակերպության տնտեսական հանձնաժողովում։ Նա նաև երկու անգամ գլխավորել է Էկվադորի էներգետիկայի նախարարությունը՝ 1990-ականների վերջին և 2020-2021 թվականներին։
Աղբյուր՝ www.1in.am
