Euromoney-ն, ֆինանսական ոլորտի հեղինակավոր միջազգային պարբերականներից մեկը, հրապարակել է հոդված, որտեղ ներկայացվում է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ընթացքը և գրանցած հաջողությունները, ինչի շնորհիվ Բանկը վերջերս ճանաչվել է «Հայաստանի լավագույն թվային բանկ սպառողների համար» անվանակարգում:
Հոդվածում առանձնացված են Կոնվերս Բանկի թվային առաջընթացի հիմնական ուղղությունները՝
- Թվային ծառայությունների ընդլայնումը՝ Converse Mobile և C360 հարթակների զարգացման շնորհիվ հաճախորդները կարող են օգտվել և կառավարել ավելի քան 15 ծառայություն:
- Առցանց գործարքների աճը՝ հավելվածի ակտիվ օգտատերերի թիվը աճել է 17%-ով:
- Գործարքների արագությունը՝ հաշվի բացման միջին ժամանակը կրճատվել է 5 րոպեից մինչև 20 վայրկյան:
- Թվային վաճառքների մասնաբաժնի աճը՝ թվային հարթակներում մանրածախ պրոդուկտների վաճառքի մասնաբաժինը զգալիորեն աճել է:
- Թվային վարկավորման զարգացումը՝ ավտոմատացված գնահատման համակարգերի ներդրման շնորհիվ:
- Գործառնական արդյունավետության բարձրացումը՝ ամսական ավելի քան 100,000 փաստաթուղթ ստորագրվել է էլեկտրոնային եղանակով:
Euromoney-ի գնահատմամբ, այս զարգացումները վկայում են Կոնվերս Բանկի հետևողական աշխատանքի մասին, որն ուղղված է թվային բանկային փորձառության կատարելագործմանը:
Կոնվերս Բանկը համագործակցում է Visa Consulting-ի հետ՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը:
Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղ.
Աղբյուր՝ b24.am
