Bankomat

Կիևը Եվրահանձնաժողովից 220 մլն եվրոյի օգնություն է ակնկալում

Լուրեր | 2026/08/14 08:01

Կիևը Եվրահանձնաժողովից 220 մլն եվրոյի օգնություն է ակնկալում

Ուկրաինան աջակցություն է խնդրում հացահատիկ արտադրողներին

Եվրահանձնաժողովը հաստատել է, որ Կիևը 220 մլն եվրոյի օգնություն տրամադրելու հարցով է դիմել՝ ուկրաինական հացահատիկ արտադրողներին աջակցելու համար:

«Ուկրաինան այդ հարցման մեջ ներկայացրել է, թե ինչպես է նախատեսում օգտագործել իր հացահատիկային արտադրանքը», - Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Գիյոմ Մերսիեն։ Ըստ նրա՝ խոսքը բանկային վարկերի տոկոսների սուբսիդավորման և գյուղատնտեսական արտադրողներին տրամադրվող վարկերի ապահովման մասին է:

Միևնույն ժամանակ, Մերսիեն նշել է, որ Եվրահանձնաժողովն ուշադիր հետևում է Սև ծովում ստեղծված իրավիճակին, որն ազդեցություն է ունենում գյուղատնտեսության և տնտեսության վրա:

«Մենք շարունակում ենք կապի մեջ մնալ մեր ուկրաինացի գործընկերների հետ, և կարող եմ հաստատել, որ վերջերս տեղի է ունեցել հանդիպում Եվրամիության պատվիրակության և Ուկրաինայի գյուղատնտեսության նախարարի միջև», - հայտարարել է եվրոպացի պաշտոնյան՝ հավելելով՝ Եվրահանձնաժողովը նաև Ռումինիայի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ քննարկում է Ուկրաինայի գյուղմթերքը «Համերաշխության ուղիներով» տեղափոխելու այլընտրանքային ճանապարհների հարցը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ