«Օքսիջեն» (Oxygen) ընկերությանը պատկանող հացի թխման արտադրամասի գործունեությունը կասեցվել է, քանի որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզել է, որ արտադրամասի սանիտարահիգիենիկ պահանջները չեն պահպանվել:
- Արտադրամասի առաստաղը և պատերի որոշ հատվածները չեն ունեցել հարթ մակերես:
- Չի կանխարգելվել բորբոսի աճը:
- Աշխատանքային սեղանների մակերևույթները չեն ենթարկվել պատշաճ մաքրման:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացի թխման տեղամասի գործունեությունը, և խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Աղբյուր՝ www.1in.am
