Հայաստանի Հանրապետությունում արհեստական բանականության տեխնիկական հնարավորությունների հզորացման նպատակով կառավարությունը 957․9 մլն դրամ է հատկացրել։ Այս միջոցառումը նախատեսում է «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից առաջատար գրաֆիկական պրոցեսորների ձեռքբերում։
2026 թվականի ապրիլի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված «NVIDIA» ընկերության տեխնոլոգիաների վրա։
Ընկերությունը պատրաստվում է 2026 թվականին գործարկել տարածաշրջանի առաջին արհեստական բանականության սուպերհամակարգիչը, որն օգտագործելու է NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել արհեստական բանականության ոլորտում գործող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին և ուսումնական հաստատություններին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ։
Աղբյուր՝ hetq.am
