Bankomat

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Լուրեր | 2026/07/11 22:02

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Բնապահպանական ծրագրերի աջակցության կարևորությունը

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն է, որը Հայաստանում լայնամասշտաբ անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքներ է իրականացնում՝ նպաստելով տեղական կենսաբազմազանության պահպանմանը:

Այս տարի, երբ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը, առանձնահատուկ կարևորություն ունի բնության պահպանման ծրագրերին մասնակցությունը:

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ կանաչ տարածքների ավելացումը մեր երկրում յուրաքանչյուրիս պարտքն է:

«Մեր օրերում կայուն զարգացումը այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով մեր հաճախորդների հետ միասին նպաստում ենք ավելի կանաչ և կայուն միջավայրի ձևավորմանը»,- ընդգծել է Տաթևիկ Վարդևանյանը:

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հետ մենք արդեն տնկել ենք ավելի քան 52,000 ծառ Հայաստանի տարբեր շրջաններում:

«Մի դրամի ուժը» շարունակում է աջակցել սոցիալական, համայնքային և կրթական կարևոր նախաձեռնություններին:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ