Bankomat

IDBank-ի շնորհակալության օր Վանաձորում

Լուրեր | 2026/07/14 14:03

IDBank-ի շնորհակալության օր Վանաձորում

IDBank-ը շնորհակալություն է հայտնում իր հաճախորդներին

IDBank-ի շնորհակալության օրը, որը դարձել է սիրելի ավանդույթ, այս անգամ անցկացվել է Վանաձորում: Բանկը միշտ ձգտում է լինել իր հաճախորդների մոտ, ուրախացնելով նրանց հաճելի անակնկալներով և լավ տրամադրությամբ:

IDBank-ի հաճախորդների փորձի կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանը ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը բանկի և հաճախորդների համագործակցության շրջանակներում: «Մեր համար շատ կարևոր է լինել մեր հաճախորդների կողքին ինչպես թվային, այնպես էլ ֆիզիկական տարածքում: Մենք բարձր ենք գնահատում կենդանի շփումը և ձգտում ենք ապահովել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի սպասարկման ընթացքում»,- նշել է նա:

Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Խոջայանը նշել է, որ շնորհակալության օրը ևս մեկ անգամ ընդգծում է բանկի և հաճախորդների միջև ձևավորված ամուր կապը: «Յուրաքանչյուր օր մենք սիրով և բարձր պատասխանատվությամբ սպասարկում ենք Վանաձորի և հարակից համայնքների բնակիչներին»,- ասել է նա:

IDBank-ը վստահեցնում է, որ անակնկալները շարունակվելու են նաև մյուս մասնաճյուղերում:

Աղբյուր՝ arminfo.info

Տարածել

Կարդացեք նաեվ