Bankomat

Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

Լուրեր | 2026/08/03 23:01

Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

Հարձակման ենթարկված նավը GasLog ընկերության գազատար նավն է

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների ծառայությունը հայտնել է, որ Օմանի ափերի մոտ արկը հարվածել է վերոհիշյալ նավին։ Անվտանգության ոլորտի խորհրդատվական Vanguard Tech և Marisks կազմակերպությունները նույնականացրել են նավը՝ որպես GasLog ընկերության գազատար նավ։ Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նավը դուրս էր գալիս նեղուցից։ Բարեբախտաբար անձնակազմը չի տուժել, և նավը պատրաստ է շարունակել նավարկությունը։ Սակայն դեռ հայտնի չէ, թե ում համար էր նախատեսված նավի վրա գտնվող հեղուկացված բնական գազը և արդյո՞ք միջադեպն ազդել է մատակարարումների վրա։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ