Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև բանակցությունները՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ, գտնվում են ավարտական փուլում:
Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են նեղուցով միջազգային նավափոխադրումների բնականոն ընթացքն ապահովելու մեխանիզմները:
Հորմուզի նեղուցը համարվում է աշխարհի ամենակարևոր էներգետիկ երթուղիներից մեկը, քանի որ Պարսից ծոցի նավթային արտահանման զգալի մասը անցնում է հենց այս ջրային ճանապարհով:
Աղբյուր՝ 168.am
