Bankomat

ՀՀ կողմից պայմանագրի դադարեցման դեպքում ակնկալում ենք ներդրումների վերադարձ․ ՌԺԴ-ի ղեկավար

Լուրեր | 2026/07/31 04:02

ՀՀ կողմից պայմանագրի դադարեցման դեպքում ակնկալում ենք ներդրումների վերադարձ․ ՌԺԴ-ի ղեկավար

Ռուսական երկաթուղիների ղեկավար Օլեգ Բելոզերովը խոսել է ներդրումների մասին

Ռուսական երկաթուղիների (ՌԺԴ) ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարել է, որ ընկերությունը ամբողջությամբ կատարում է Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Նրա խոսքով, կոնցեսիան Հայաստանին տվել է ժամանակակից երկաթուղի՝ միաժամանակ հանրապետության բյուջեն ազատելով դրա վերականգնման և պահպանման ծախսերից։ Բելոզերովը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղուց» ՌԺԴ-ին երբևէ շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։
Բելոզերովը հավելել է, որ եթե պայմանները փոխվեն կամ կոնցեսիան դադարեցվի, նրանք իրավունք ունեն ակնկալել ներդրումների վերադարձ։ 2008-2025 թվականներին ՌԺԴ-ի և «Հարավկովկասյան երկաթուղու» միջոցներով իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 396,3 մլն դոլար։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ