Bankomat

ՀՀ ջերմատնային արտադրության աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել է

Լուրեր | 2026/07/30 19:01

ՀՀ ջերմատնային արտադրության աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել է

Աջակցություն ջերմատնային արտադրությանը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 1-ը

ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել է լրացուցիչ մեկ ամսով՝ մինչև 2026թ․ սեպտեմբերի 1-ը, ինչպես նաև օգոստոս ամսվա համար այն լրացվում է նոր անվանացանկով:

Հուլիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսավարողներին տրամադրվում էր փոխհատուցում հետևյալ անվանացանկով և սահմանաչափով՝

  • ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ,
  • լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ,
  • չերի տեսակի լոլիկի 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ,
  • պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ,
  • ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ,
  • Եվրոպական Միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիա և Շվեյցարիա արտահանվող ծաղկի 1 հատի համար 50 ՀՀ դրամ:

Օգոստոս ամսվա համար այն լրացվում է հետևյալ ապրանքներով՝

  • պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ,
  • սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ