Bankomat

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ

Լուրեր | 2026/07/31 03:02

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ

Նախարարը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում գործող «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ։ Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին և ընկերության հետագա ծրագրերին։ «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ-ն ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Տարեկան արտադրական ծավալը կազմում է շուրջ 1 100 տոննա։ Աճեցվում են բելուգա, ստերլետ, սիբիրյան թառափ, ծիածանափայլ իշխան, կարմրախայտ և գեղարքունի տեսակի ձկներ։ Ձկնաբուծարանը զբաղեցնում է 6.5 հեկտար տարածք, ունի 60 աշխատակից։ Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման և դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները։ Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը։

Աղբյուր՝ mineconomy.am

Տարածել

Կարդացեք նաեվ