ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2026թ.-ի մայիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 734.5 մլն ԱՄՆ դոլար. 2025թ. մայիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 201.6 մլն դոլարով կամ 37.8%-ով.
Ինչ վերաբերում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2026թ.-ի մայիսին արձանագրվել է 377.7 մլն դոլար ցուցանիշ, ինչը 2025թ. ապրիլի համեմատ 83.1 մլն դոլարով կամ 28.2%-ով նվազել է.
2026թ.-ի մայիս ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 356.8 մլն դոլար.
Աղբյուր՝ b24.am
