Bankomat

Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել

Լուրեր | 2026/08/01 21:02

Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել

Հայկական գյուղմթերքի առաջին խմբաքանակները մուտք են գործել վրացական շուկա

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվել։ Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները։ Դեսպանությունից հայտնել են, որ նախատեսվում է առաջիկայում ավելացնել մատակարարումների ծավալները։

Հաջողությամբ ավարտվել են նաև հայկական ձկնարտադրանքը վրացական շուկայում իրացնելու շուրջ բանակցությունները։ Արդյունքում հայկական բարձրորակ ձկնարտադրանքը ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը շարունակելու է աշխատանքները՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ