Bankomat

Հայկական գյուղմթերքի առաջին խմբաքանակները մուտք են գործել Վրացական շուկա

Լուրեր | 2026/08/01 22:02

Հայկական գյուղմթերքի առաջին խմբաքանակները մուտք են գործել Վրացական շուկա

Հայաստանի դեսպանությունը հայտնում է գյուղմթերքի մատակարարումների աճի մասին

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել, մասնավորապես՝ հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։ Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը` չմանրամասնելով, թե ինչ գյուղմթերքի մասին է խոսքը:

«Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին», - ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Թբիլիսիում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը վստահեցնում է, որ շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը:

Այս տարվա ապրիլի վերջից Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների լայնածավալ փուլ սկսեց՝ է՛լ ավելի ընդլայնելով դրանք մայիս-հունիս ամիսներին։ Սահմանափակումներ կամ արգելքներ կիրառվեցին հայկական հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների, ձկնամթերքի, մի շարք գյուղատնտեսական ապրանքների՝ մրգերի, բանջարեղենի և հատապտուղների, իսկ բոլորովին վերջերս էլ՝ կաթնամթերքի ներմուծման նկատմամբ:

Հայաստանն այդ ապրանքների իրացման այլընտրանքային շուկաներ է փնտրում:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ