2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսահմանափակվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունը:
- Կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքն ու առկայությունը առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կազմակերպություններում, շրջիկ առևտրի կետերում և տոնավաճառներում:
- Արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա:
- Բացառություն կկազմեն կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, երկրորդային հումքից պատրաստված աղբի պարկերը:
- Կարգելվի նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի և տարաների վաճառքն ու առկայությունը:
Որպես անվտանգ և շրջակա միջավայրի համար առավել բարենպաստ այլընտրանք առաջարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակները, թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը:
Սահմանված պահանջների խախտման դեպքում տնտեսվարողների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ:
Տեսանյութը` այստեղ
Աղբյուր՝ lurer.com
