Bankomat

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նոր ու կարևոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունում

Լուրեր | 2026/07/14 08:01

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նոր ու կարևոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունում

ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի դիմակայունությանը

Հուլիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության հետ համատեղ, կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում, որը հյուրընկալել էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը:

Այս միջոցառումը համընկնում էր Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշման ընդունման հետ: Առաքելությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի դիմակայունությանը և ինստիտուցիոնալ կարողություններին:

Առաքելությունը կաշխատի Հայաստանի հաստատությունների հետ՝ քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, Կառավարության կարողությունները բարելավելու և միջգերատեսչական համակարգմանը աջակցելու համար:

Միջոցառմանը մասնակցում էին քաղհասարակության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ, ովքեր քննարկել են զարգացող սպառնալիքները, այդ թվում՝ կիբերսպառնալիքները և ապօրինի ֆինանսական հոսքերը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ