Green Rock և Hyatt Hotels Corporation ստորագրել են համաձայնագիր միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդ Hyatt Regency Dilijan-ի Հայաստանի շուկա մուտք գործելու համար: Սա Hyatt Regency բրենդի առաջին հյուրանոցն է Հայաստանում, որը կկառուցվի Դիլիջանում:
Հուլիսի 25-ին տեղի ունեցավ համաձայնագրի ստորագրումը և ապագա հյուրանոցի հիմնարկման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ տնտեսության փոխնախարար Անուշիկ Ավետյանը, զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Գուշչյանը, ինչպես նաև Green Rock-ի հիմնադիր Մարետա Գևորկյանը:
Hyatt Regency Dilijan-ը կլինի Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրի մաս և կդառնա տարածաշրջանի կարևոր բաղադրիչներից մեկը: Այս մեծածավալ նախագիծը նպատակ ունի զարգացնել Դիլիջանը որպես գրավիչ զբոսաշրջային, բիզնես և մշակութային ուղղություն:
Հյուրանոցը կունենա 205 համար և ժամանակակից կոնֆերանս կենտրոն, որը կարող է ընդունել ավելի քան 550 հյուր:
Green Rock Management Group-ի գլխավոր տնօրեն Կատարինա Դանեկին նշել է, որ Hyatt Hotels Corporation-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է Green Rock-ի և Դիլիջանի զարգացման համար:
Նախագծի տնտեսական ազդեցությունը
Hyatt Regency Dilijan հյուրանոցի բացումը կստեղծի 400-ից ավելի նոր աշխատատեղեր հյուրանոցային, ռեստորանային և այլ ծառայությունների ոլորտներում:
Աղբյուր՝ arka.am
