Bankomat

Հայաստանն ուշադրությամբ հետևում է Իրանում ստեղծված իրավիճակին

Լուրեր | 2026/07/31 04:01

Հայաստանն ուշադրությամբ հետևում է Իրանում ստեղծված իրավիճակին

Միրզոյանը կարևորել է խաղաղության հաստատման ջանքերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տնտեսական դիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղանբարիին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերություններում հատկապես ենթակառուցվածքային, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին:

Ընդգծվել է փոխկապակցվածության նոր նախագծերի իրականացմամբ ընձեռնվող հնարավորությունների կարևորությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է ստեղծված իրավիճակին՝ կարևորելով խաղաղության հաստատումն ու առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան օրակարգային հարցերի ու ընթացիկ աշխատանքներին:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ