Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ճանապարհաշինության ոլորտին վերաբերող հարցեր, ինչպես նաև տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արաքս գետի վրա, Հայաստան–Իրան պետական սահմանին, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը, որը կբարձրացնի երկու երկրների միջև տրանսպորտային թողունակությունը և կնպաստի տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը:
Աղբյուր՝ www.1in.am
