Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար տիկին Ֆարզանե Սադեղի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ճանապարհաշինության, տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում համագործակցության հարցեր, ինչպես նաև Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությունը:
Նախարար Խուդաթյանն նշել է, որ այդ նախագիծը կնպաստի երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալների ավելացմանը:
Աղբյուր՝ www.1in.am
