Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմը պատմական հաղթանակ է տարել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որտեղ գրանցել է 6 անընդմեջ հաղթանակ: Հուլիսի 4-12-ը Երևանում անցկացված մրցաշարում Հայաստանի թիմը եզրափակչում 97:68 հաշվով հաղթել է Մալթայի թիմին:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է հավաքականի անդամներին, շնորհավորելով նրանց հաղթանակի համար: Նա նշել է, որ այս հաղթանակը պատմական է, քանի որ վերջին անգամ նման հաջողություն գրանցվել էր գրեթե 10 տարի առաջ:
«Մենք շարունակելու ենք աջակցել բասկետբոլի զարգացմանը, և հուսով եմ, որ ձեր այսօրվա հաղթանակները դառնալու են ավելի մեծ հաղթանակների սկիզբ»,- ասել է նախարար Անդրեասյանը:
Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը շնորհակալություն է հայտնել պետության աջակցությանը, նշելով, որ միջազգային ֆեդերացիան բարձր է գնահատել մրցաշարի անցկացումը:
Աղբյուր՝ www.aravot.am
