ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել։ Երկրիս կառավարիչներն առավոտից երեկո խոսում են ինքնիշխանության ամրապնդումից, բայց իրականում պետությունը դարձնում են արտաքին ուժերի համար մարտադաշտ՝ թուլացնելով պետության ինքնիշխանությունը։
Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը պահանջում է պայքարել Հայ Եկեղեցու դեմ, իսկ ՀՀ կառավարիչները չեն կարողանում պաշտպանել երկրի ինքնիշխանությունը:
«Ու այսքանից հետո էս մարդիկ դեռ համարձակվում են խոսել ՀՀ անկախությունից և ինքնիշխանությունից։ ՀՀ-ն դարձնում են արտաքին կենտրոնների ամբիցիաների բավարարման ու հնարավոր բախման վայր»,- գրել է նա:
Աղբյուր՝ www.aravot.am
