Bankomat

Հայաստանի հետ ՀԱՊԿ կոնֆլիկտ գոյություն չունի

Լուրեր | 2026/08/03 15:03

Հայաստանի հետ ՀԱՊԿ կոնֆլիկտ գոյություն չունի

ՌԴ մշտական ներկայացուցիչը մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները

Հայաստանի հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կոնֆլիկտ գոյություն չունի։ Այս մասին ռուսական РИА Новости-ին հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Նրա խոսքով՝ կոռեկտ չէ ասել, թե այդ կոնֆլիկտը «իբր ձգվում է Երևանի և Բաքվի միջև սրացումից ի վեր»։

«Հայաստանի հետ ՀԱՊԿ որևէ կոնֆլիկտ գոյություն չունի։ Խոսել այն մասին, որ դա ձգվում է 2021 թվականից, ևս ապրիորի կոռեկտ չէ»,- նշել է Վասիլևը՝ պատասխանելով ռուսական գործակալության համապատասխան հարցին։

Ռուսաստանցի պաշտոնյան ընդգծել է, որ տարիներ շարունակ, այդ թվում՝ տարբեր միջազգային ձևաչափերում, փորձեր են արվել գտնել փոխզիջումային լուծումներ ղարաբաղյան կարգավորման համար։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն առաջարկել է «համապատասխան հանգուցալուծումներ, որոնք քաջ հայտնի են և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը»։ Նա նշել է, որ «հակամարտությունը ՀԱՊԿ մանդատի հետ կապ չի ունեցել, և Երևանում դա գիտեն»։

Հիշեցնենք, որ Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը 2023 թվականի սեպտեմբերից։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Դեռ 2024 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:

Երևանի կարծիքով՝ կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցումը պայմանավորված է նրանով, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները։ Խոսքն այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա ադրբեջանական կողմի հարձակումների մասին էին։

Լուսանկարը՝ Валерий Шарифулин/ТАСС

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ