Bankomat

Հայաստանի Հանրապետությունից բռնագանձվել է 1 միլիարդ 150 միլիոն դրամ

Լուրեր | 2026/07/24 22:03

Հայաստանի Հանրապետությունից բռնագանձվել է 1 միլիարդ 150 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության հայցը

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազության հայցապահանջը՝ վճռելով 2 ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Ա.-ի՝ պետությանը պատճառված 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ վնասի բռնագանձման պահանջով:

Հայցապահաջի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավճռով՝ Վ.Ա.-ն մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ:

Մասնավորապես՝ Վ.Ա.-ն, հանդիսանալով 2 ՍՊ ընկերությունների մասնակից և գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեն, նախնական համաձայնության գալով նշված ընկերությունների փաստացի ղեկավարումը ստանձնած անձի հետ, ունենալով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային պարտավորությունները հաշվարկելու և կատարելու պարտավորություն, առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, կեղծ տվյալներ է ներառել ՍՊ ընկերությունների ամսական եկամտային հարկի և սոցիալական վճարի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, տարեկան շահութահարկի հաշվարկներում:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ