Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները Վրաստանի շուկա շարունակվում են ընդլայնվել: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության դեսպանությունից Վրաստանում: Նշվում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի առաջին խմբաքանակները մատակարարվել են Վրաստանի շուկա հուլիսի 27, 29 և 30-ին, և նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա ավելացում:
Բացի այդ, հաղորդվում է, որ հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնային արտադրանքի Վրաստանի շուկայում իրացման վերաբերյալ: «Բարձրորակ հայկական ձկնային արտադրանքը նույնպես հասանելի կլինի Վրաստանի սպառողներին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքներ կատարել հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և հայկական արտադրողների համար նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ», - եզրափակել են դիվանագետները:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ից Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից թարմ լոլիկների, վարունգների, պղպեղների, կանաչ մշակաբույսերի և ելակի մատակարարումների վրա:
Աղբյուր՝ finport.am
