Bankomat

Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները

Լուրեր | 2026/07/29 03:02

Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմնի այցը Թաիլանդ

2026 թվականի հուլիսի 20-25-ը ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Թաիլանդի Թագավորությունում (Բանգկոկ)՝ Թաիլանդի Սպառողների պաշտպանության խորհրդի գրասենյակի (OCPB) հրավերով։ Այցի շրջանակում քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության, ոչ պարենային արտադրանքի անվտանգության, շուկայի վերահսկողության, թվայնացման, էլեկտրոնային առևտրի, նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառման, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Արմեն Կոտոլյանի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործունեությունն ու վերահսկողության հիմնական ուղղությունները, իսկ թաիլանդական կողմը՝ սպառողների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու առկա մարտահրավերները։ Կողմերը քննարկել են վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործման, մասնագիտական կարողությունների զարգացման և փորձի փոխանակման հնարավորությունները։

Երկկողմ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ հայկական արտադրանքի մուտքը դեպի ասիական շուկաներ խթանելու հնարավորություններին։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ